Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Լևոն Ջուլֆալակյանը՝ Արթուր Ալեքսանյանի առողջական վիճակի մասին

01:15, ուրբաթ, 29 մարտի, 2019 թ.
Լևոն Ջուլֆալակյանը՝ Արթուր Ալեքսանյանի առողջական վիճակի մասին

Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն այսօր հայտարարել է ստուգատեսին մեկնող հավաքականի կազմը, որտեղ բացակայում է Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անունը։ Մարզիչը խոսեց Արթուրի առողջական վիճակի մասին․ «Արթուր Ալեքսանյանն արդեն անցել է լիարժեք մարզումների, առողջական վիճակը լավ է։ Բայց չի մասնակցի առաջնությանը, քանի որ լիարժեք չի վերականգնվել։ Առաջնությունը բաց կթողնի նաև Կարապետ Չալյանը։ Նա Բելառուսում կայացած ուսումնամարզական հավաքի ընթացքում լուրջ վնասվածք է ստացել։ Այս պահին ծունկը գիպսի մեջ է, մեկ շաբաթից կորոշվի կա վիրահատության կարիք, թե ոչ»,- Ջուլֆալակյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

4173 | 0
Facebook