Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Միշտ խուսափել եմ ասել, թե քանի մեդալով կվերադառնանք հայրենիք». Լևոն Ջուլֆալակյան

00:55, ուրբաթ, 29 մարտի, 2019 թ.
«Միշտ խուսափել եմ ասել, թե քանի մեդալով կվերադառնանք հայրենիք». Լևոն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն այսօր հայտարարել է ստուգատեսին մեկնող հավաքականի կազմը, ապա խոսել ակնկալիքներից․ «Հավաքականն անցկացրել է ծրագրած բոլոր ուսումնամարզական հավաքները, մասնակցել միջազգային մրցաշարերի և, հիմնվելով դրանց արդյունքների վրա, ձևավորվել է մեր հավաքականը։ Միշտ խուսափել եմ ասել, թե քանի մեդալով կվերադառնանք հայրենիք։ Մենք գնում ենք մարտական տրամադրվածությամբ։ Կարևորն այն է, որ տղաները կարողանան իրենց ունակությունները ցույց տալ, լինի արդար պայքար և մրցավարություն։ Այս տարի մեր հավաքականի գլխավոր նպատակն աշխարհի առաջնությունում լավ հանդես գալն է, քանի որ հենց այդտեղ են խաղարկվելու Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր»,- Ջուլֆալակյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

1985 | 0
Facebook