Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի 2800-ամյակի առթիվ նվիրված 2800 եղևնիները քաղաքային տնկարանում են

23:20, հինգշաբթի, 28 մարտի, 2019 թ.
Երևանի 2800-ամյակի առթիվ նվիրված 2800 եղևնիները քաղաքային տնկարանում են

Երևանի 2800-ամյակի առթիվ Օստալբ շրջանից որպես նվեր ստացված 2800 եղևնիներն այժմ քաղաքային տնկարանում մշտական խնամքի ներքո են:

«Եղևնիները բերված են Գերմանիայից, ունեն շատ լավ ծագում: Մենք կարող էինք. Իհարկե, տնկել եղևնիները, բայց դա դուրս է մեր քաղաքականությունից, դրանք համապատասխան խնամքի կենթարկվեն: Բոլոր տնկիների նկատմամբ լինելու է վերահսկողություն, յուրաքանչյուր տնկի պիտի լինի պատշաճ չափի, ձևի, խնամվածության, նոր միայն տեղադրվի ընդհանուր օգտագործման տարածքում»,- նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:

Մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանին հրավիրված Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի, Շվեբիշ-Գմյունդ քաղաքի և Օստալբ շրջանի պատվիրակությունն իր յուրօրինակ նվերն արեց Երևանին: Բնապահպանական նշանակությամբ նախաձեռնության նպատակը քաղաքին մնայուն հիշողություն թողնելն էր:

«Գալիս էին մի քաղաք, որը 2800-ամյա պատմություն ունի, մի մայրաքաղաք, որը համարվում է քրիստոնեության առաջին կրող պետության մայրաքաղաքը: Ինչ անեն, որ մնայուն լինի: Քահանա Կառլ-Հայնց Շայդեն առաջարկեց 2800 հատ ծառ նվիրել Երևանին: Ծառերը պետք է երկու-երեք օրում տեղ հասնեին: Տեղափոխման հարցում էլ աջակցեց «Լուֆթհանզա» ավիաընկերությունը»,- ասում է «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը:

Խորհրդանշական 2800 եղևնիները որոշ ժամանակ անց քաղաքային տնկարանից կտեղափոխվեն ընդհանուր օգտագործման տարածքներ: Երևանի կանաչապատման գործում քաղաքային իշխանությունների վերաբերմունքը հստակ է. մայրաքաղաքի կանաչ կերպար կփոխվի. արդեն այս տարի քաղաքի բնակիչներն ու հյուրերը նոր մոտեցումներ կտեսնեն կանաչապատման ոլորտում:

Երևանի 2800-ամյակի առթիվ նվիրված 2800 եղևնիները քաղաքային տնկարանում են
3834 | 0
Facebook