Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եվրոտեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը կարող է չեղարկվել

15:00, չորեքշաբթի, 27 մարտի, 2019 թ.
«Եվրոտեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը կարող է չեղարկվել

«Եվրոտեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը, որն այս տարի նախատեսվում է անցկացնել Իսրայելի մայրաքաղաքում, կարող է չեղարկվել՝ երկրի անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով, այս մասին գրում է The Jerusalem post-ը: Երկուշաբթի պաղեստինցի ահաբեկիչները գնդակոծել են Իսրայելի Միշմերետ գյուղի տներից մեկը, որի հետևանքով 7 մարդ է տուժել, այդ թվում՝ երեխաներ: Իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման հետևանքով «Եվրոտեսիլի» անցկացումը հայտնվել է վտանգի տակ: Եվրոպական հեռարձակման միության ներկայացուցիչները հետևում են իրադարձությունների զարգացմանը, բայց չունեն հետագա գործողությունների հստակ ծրագիր: Նշվում է, որ երկուշաբթի՝ հրթիռակոծության օրը, Իսրայել էին ժամանել մրցույթի մասնակիցները Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, հինգշաբթի կժամանի նաև ՌԴ ներկայացուցիչը: Կազմակերպիչները վստահ չեն, որ պաղեստինյան հրթիռները չեն ընկնի մրցույթի անցկացման վայրում:

Հիշեցնենք՝ «Եվրոտեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը նախատեսվում է անցկացնել մայիսի 14-18-ը՝ Թել Ավիվում:

11499 | 1
Facebook