«Էս ինչ անկազմակերպ վիճակա։ Մեռանք ՀՈԱԿ զանգելով․․․Մոնումենտի այգում շներ էին հայտնվել, բազմացան, հիմա ագրեսիվ խմբերով են շրջում։ Ոչ ոքի չի հետաքրքրում՝ ո՛չ եկան, ո՛չ տարան, ո՛չ ստերջացրեցին։ Ինչպե՞ս է այս հարցը լուծվելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Ռիմա Մովսիսյանը։ Նրա խոսքով դեռ 2 օր առաջ էին խոստացել հարցը լուծել, սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկվել։
Հավելենք, որ MAMUL.am-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որոնք բողոքում են, որ մայրաքաղաքի տարբեր համայնքներում թափառող շներ են վխտում՝ սարսափի մեջ պահելով տարածքի բնակիչներին։
Հիշեցնենք, որ նույն խնդիրն էր բարձրացրել նաև օգատատեր Արթուր Միսակյանը։