Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.

Իրադարձություններ

Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել գերեզմանատանը

22:25, երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ.
Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել գերեզմանատանը

Մարտի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12: 00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի և Արամվիրի բաժիններ ահազանգեր են ստացվել, որ մի քաղաքացի Արմավիրի մարզի գերեզմատներից մեկում փորձում է ինքնասպան լինել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն գործի են անցել ոստիկանության Արմավիրի բաժնի և ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանութան բաժանմունքի ծառայողները: Ոստիկանները կարճ ժամանակում պարզել են այդ քաղաքացու բջջային հեռախոսահամարը, և ոստիկանապետերը սկսել են տանել բացատրական աշխատանքներ, որպեսզի պարզեն, թե որտեղ է գտնվում այդ քաղաքացին:

Ի վերջո, հաջողվել է պարզել, որ այդ քաղաքացին Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղի բնակիչ, 43-ամյա Ռաշիդ Ամոյանն է, ում արդեն Վաղարշապատի ոստիկանապետի հեռախոսային բանակցությունների արդյունքում կարողացել են հայտնաբերել և հրավիրել ոստիկանության Վաղարշապատի բաժին: Ռ. Ամոյանը փորձել է թունաքիմիկատով դիմել ինքնասպանության, ինչը, շնորհիվ Արմավիրի մարզի ոստիկաների, կանխվել է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

| | |
2722 | 0
Facebook