Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահին

21:20, երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետի հեռագրում, մասնավորապես, ասված է:

«Խորապես ցնցված եմ բարեկամ Իրանին պատուհասած ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու լուրից:

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն եմ հայտնում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին և փոխանցում սփոփանքի ու քաջալերանքի խոսքեր զոհվածների հարազատներին ու մերձավորներին:

Հայաստանը պատրաստ է այս ծանր պահին զորավիգ լինել Իրանի բարեկամ ժողովրդին և ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն աղետի հետևանքները հաղթահարելու նպատակով»:

3468 | 0
Facebook