Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.

Իրադարձություններ

«Անհրաժեշտ է`Մարաղայի կոտորածի վերաբերյալ լինի ԱԺ հատուկ հայտարարություն». Արման Աբովյան

17:10, երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ.
«Անհրաժեշտ է`Մարաղայի կոտորածի վերաբերյալ լինի ԱԺ հատուկ հայտարարություն». Արման Աբովյան

«Ապրիլի 10-ին լրանում է Մարաղայի կոտորածի 27 տարին ու գտնում եմ անհրաժեշություն, որ այս հարցի շուրջ լինի թե ԱԺ հատուկ հայտարարություն, թե որոշակի միջոցառումներ, որը թույլ կտա մեզ ևս մեկ անգամ հիշեցնելու, թե ում հետ գործ ունենք, ում հետ ենք բանակցում: Սա ևս մեկ առիթ կլինի միջազգային հանրությանը ցույց տալու այն երկրի իրական դեմքը, ում հետ փորձում ենք հասնել որոշակի համաձայնության»,- ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Մարաղայի կոտորածն իրականացրել են ադրբեջանական զինված ուժերը 1992 թվականի ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում։ Զոհվել է մոտ հինգ տասնյակ հայ բնակիչ:

| | |
1089 | 0
Facebook