Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.

Իրադարձություններ

«Կոռեկտ չեմ համարում հղում անել զոհված մարդուն». Էդմոն Մարուքյան

14:00, երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ.
«Կոռեկտ չեմ համարում հղում անել զոհված մարդուն». Էդմոն Մարուքյան

Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակին.

«Ես կոռեկտ չեմ համարում հղում անել զոհված մարդուն, երբ որ հնարավոր չէ լսել զոհված մարդու կարծիքը: Ավելին ասեմ, եթե կա, հայտարարությունն արվել է, էլի նորմալ է, թող ՀՔԾ-ն զբաղվի, իրավապահ մարմինները զբաղվեն, բայց ամբողջ քաղաքական օրակարգը հո չի՞ կարող լցվել 90-ականների ինչ-որ բաներով»,- նշեց Մարուքյանը:

Նրա խոսքով՝ քաղաքական գործընթացներն այժմ պետք է միտված լինեն երկրի տնտեսության զարգացմանը:

«Եթե մենք հիմա զբաղված լինենք 90-ականների հարցերով, երկիրը ոչ թե առաջ կտանենք առաջ, այլ՝ ետ»,- ասաց Մարուքյանը: Անդրադառնալով հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը՝ նշեց. «Մենք միշտ ենք ասել, որ կազմակերպիչների մասով պարզ չէ, սրա հետ կապված ես կարծում եմ, որ մենք դեռ երկար տարիներ կունենանք քննարկումներ»:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հրապարակել էր նամակ՝ ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

| | |
2220 | 0
Facebook
COMMENT.am