Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.

Իրադարձություններ

«Արամ Սիմոնյանի պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ եմ տեսնում». Արայիկ Հարությունյան

13:10, երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ.
«Արամ Սիմոնյանի պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ եմ տեսնում». Արայիկ Հարությունյան

«Այն դեգրադացիան, որ կա ԵՊՀ-ում, կարծում եմ՝ կհանգեցնի նրան, որ խորհուրդը գոնե այդ գործընթացները կշարունակի քննարկել»,- այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հնարավոր պաշտոնանկությանը՝ ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով. «Ես Արամ Սիմոնյանի պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ եմ տեսնում»: Հարցին, թե ինչ նկատի ունի նախարարը լրջագույն խնդիրներ ասելով՝ Հարությունյանը պատասխանեց. «ԵՊՀ-ի ներկայիս վիճակը տեսեք և կպատկերացնեք, թե ուր է գնում ԵՊՀ-ն: Համալսարանն ունեցել է ռազմավարական պլան, բայց այս իրադարձություններից դրդված ինչ-որ բարեփոխումների խմբեր են ստեղծում, ինչը ենթադրում է, որ այն ռազմավարական պլանը, որն ունեցել է, տարել է հետընթացի»:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարեց, որ ինքնակամ հրաժարական չի տա իր պաշտոնից:

| | |
3223 | 1
Facebook