Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես ուսանողների առաջ դուռ չեմ փակել». Արամ Սիմոնյան

12:25, երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ.
«Ես ուսանողների առաջ դուռ չեմ փակել». Արամ Սիմոնյան

«Վարչապետի հայտարարությանը մեկնաբանություն չեմ կարող տալ: Վարչապետն արտահայտել է ընդհանուր կարծիք՝ ոչ անձնավորված»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, ասել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Դիտարկմանը՝ վերջին շրջանում խոսակցությունները Ձեր անձի շուրջ են պտտվում, պատասխանել է. «Իմ շուրջ միշտ էլ խոսակցություններ են պտտվում, հո ամեն խոսակցության չե՞մ կարող պարզաբանում տալ... Ես որևէ ուսանողի առաջ դուռ չեմ փակել»:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ վերաբերող կրթական համակարգի ապաքաղաքականացմանը. «Կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ սկսած բուհից մինչև դպրոց: Էն ռեկտորները, որոնք բուհական համակարգը կուսակցական բջիջներ են դարձրել, էն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, էդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն: Թող դռներից, սեղանից ու բազկաթոռից ճանկռեն, բայց թող գնան իրանց համար այլ աշխատանք գտնեն: Չի կարող ՀՀ-ում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը շարունակի աշխատել»:

Տեսանյութը՝ «Ազատության»
7914 | 0
Facebook