Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ֆուտբոլի Հայաստանի էս հավաքականն սպառել ա իրան»․ Հակոբ Բադալյան

12:35, երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ.
«Ֆուտբոլի Հայաստանի էս հավաքականն սպառել ա իրան»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե անկեղծ լինենք, ֆուտբոլի Հայաստանի էս հավաքականը սպառել ա իրան, անկախ նրանից ոնց կխաղանք ֆինների հետ, կհաղթենք, թե կպարտվենք: Էս տղերքի կրակոցը, իհարկե, Եվրո-2012-ի ընտրական մրցաշարն էր, որը մի փոքր «շեղ» ստացվեց։ Էդ իհարկե չի նշանակում, որ հանկարծ չեն կարող անսպասելի կրակել և ավելի դիպուկ, բայց խոստովանենք, որ էս հավաքականն արդեն վայրէջքի ա գնում, թռիչքի ռեժիմից վաղուց անցել ա: Բայց, իհարկե, անկախ ամեն ինչից, ամեն խաղից առաջ մեր բոլորի հույսն ու ցանկությունը մեկն ա, որ հաղթելու ենք, ուրախանալու ենք, ոգևորվելու ենք: Հետո, իհարկե, «դասախոսելու» ենք, ամեն մեկս ֆուտբոլագետի իր կարողություններով, բայց, հավաքականի էս սերունդը հենց միայն 2012-ի Եվրոյի ընտրականով մեր ֆուտբոլային ոչ շատ հարուստ պատմության մեջ ա արդեն: Հիմա էս տղերքը ժամանակի վրա են խաղում՝ լավ իմաստով, որ կամուրջ ապահովեն էսօրվա ու մի քանի տարի հետոյի միջև, կամ որ վայրէջքը փափուկ լինի, որ հետո հնարավոր լինի նորից օդ բարձրանալ: Էսօր արդեն գլխավոր պատասխանատվությունը ֆուտբոլային մենեջմենթի վրա ա, թե ինչ պատկերացում ունեն գոնե մի 4-5 տարի հետոյի առումով ու էդ պատկերացմանը տանող ինչ քայլեր: Իսկ էսօր, հավաքականին ուժ ու հաջողություն»:

2999 | 0
Facebook