Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նեուժելի Ազգային ժողովն էնքան խեղճ ա, որ իր տված 40 հազարի վրա չի կարողանում 15 հազար ավելացնել». մաքրուհիները՝ Էնֆիաջյանին

12:15, երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ.
«Նեուժելի Ազգային ժողովն էնքան խեղճ ա, որ իր տված 40 հազարի վրա չի կարողանում 15 հազար ավելացնել». մաքրուհիները՝ Էնֆիաջյանին

Այսօր Ազգային ժողովում աշխատող մաքրուհիները կրկին բողոքում էին իրենց աշխատավարձերի կրճատման համար: ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի հետ զրույցի ժամանակ նրանք նշեցին. «Ես իմ հաշվապահական դիպլոմը դրել եմ, եկել եմ 22 տարի աշխատում եմ էս հիմնարկում: Ինձ հաճելի չէ, որ գամ առավոտը ինչ-որ մեկի ոտերի տակը մաքրեմ, բայց եթե մաքրում եմ, կարելի ա էս խավի նկատմամբ հարգանք ցուցաբերել: Նեուժելի Ազգային ժողովն էնքան խեղճ ա, որ իր տված 40 հազարի վրա չի կարողանում 15 հազար ավելացնել: Սոցփաթեթը կտրում են, ոչ մի պարգևավճար չենք ստանալու, դրա փոխարեն մի փոքր փոխհատուցում հնարավոր չէ՞ աշխատողին տալ»:

Ի պատասխան՝ Էնֆիաջյանը նշեց. «Ես այսօր էլի ձեզ խոստանում եմ, էլի կներկայացնեմ կա՛մ աշխատակազմի ղեկավարին, կա՛մ ԱԺ նախագահին, կտեղեկանամ՝ ձեր հարցի հետ կապված ինչ որոշում ունեն»:
     Մաքրուհիներն ասացին, որ իրենց չեն տեղեկացրել կրճատումների մասին. «Մեր ղեկավարությունը մեզ ոչ մի հարցով չի տեղեկացրել, մի հատ ժողով չեն արել, ասել՝ ժողովուրդ, ձեր աշխատավարձը կարող է կրճատվել, որ մենք էլ հասկանայինք՝ ինչ անել»,- ասում են նրանք:

Վահե Էնֆիաջյանը խոստացավ ԱԺ նախագահին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնել խնդիրը և գտնել լուծման տարբերակներ:
     Հիշեցնենք, որ մարտի 22-ից ԱԺ-ում աշխատող մաքրուհիները բողոքում են իրենց աշխատավարձերի կրճատման համար: Ավելի վաղ ԱԺ-ն հայտարարություն էր տարածել այս խնդրի վերաբերյալ:

3713 | 1
Facebook