Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ա լիգա. «Արցախ»-ը կիսաեզրափակչում երկրորդ հաղթանակը տոնեց

11:50, երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ.
Ա լիգա. «Արցախ»-ը կիսաեզրափակչում երկրորդ հաղթանակը տոնեց

Ա լիգայի կիսաեզրափակչի երկրորդ խաղում «Արցախ»-ը հյուրընկալվելիս հավասար պայքարում ի վերջո 81։77 հաշվով առավելության հասավ «Ուրարտու»-ի նկատմամբ և կիսաեզրափակչում իր օգտին հաշիվը դարձրեց 3։1: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Ալբերտ Թադևոսյանը (Արցախ), ով վաստակեց 24 միավոր, 1 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում:

1/2 եզրափակչի մյուս խաղում այսօր՝ մարտի 26-ին, միմյանց հետ ուժերը կչափեն «Արագած» և «Արթիկ» ակումբները: Հանդիպումը տեղի կունենա նախկին «Միկա» մարզադահլիճում, ժամը՝ 20:30-ին: Մուտքն ազատ է

1889 | 0
Facebook