Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ցանկացած գնով կվերադարձնենք Գոլանի բարձունքները. Սիրիայի ԱԳՆ

12:00, երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ.
Ցանկացած գնով կվերադարձնենք Գոլանի բարձունքները. Սիրիայի ԱԳՆ

Սիրիայի ԱԳՆ-ն արձագանքել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը պաշտոնապես ճանաչելու ԱՄՆ որոշմանը: «Դա բացահայտ հարձակում է Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վրա»,- փոխանցում է SANA-ն: Բացի այդ, նշվում է, որ Դամասկոսն իր իրավունքն է համարում ցանկացած միջոցով իր վերահսկողության տակ վերադարձնել Գոլանի բարձունքները:

ՌԴ ԱԳՆ-ն ևս արձագանքել է Թրամփի որոշմանը. «Այն հակասում է միջազգային իրավունքին և կարող է վատթարացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում»,- ասել է Զախարովան:

Կարդացեք նաև՝ Դավիթ Բաբայանը՝ Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի հայտարարության մասին

8139 | 0
Facebook