Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ազատ հայրենիք» կուսակցությունն արձագանքել է «Սասնա Ծռեր»-ի հայտարարությանը

11:05, երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ.
«Ազատ հայրենիք» կուսակցությունն արձագանքել է «Սասնա Ծռեր»-ի հայտարարությանը

«Ազատ հայրենիք» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում արձագանքել է «Սասնա Ծռեր»-ի երեկվա հայտարարությանը.

««Ազատ հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է «Սասնա Ծռեր» համահայկական շարժում ինքնահռչակված խմբավորմանը, որն այսօր կեղծ տեղեկություն է տարածել, թե իբր «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, «համագործակցելով կրիմինալի հետ», խոչընդոտել է Մարտունի քաղաքում այդ խմբավորման անդամների հանդիպումը բնակչության հետ։

Այդ կառույցի կողմից առանց որևէ փաստի ու ապացույցի մամուլի միջոցով նման լուրջ մեղադրանքներ հնչեցնելը մեր կուսակցությունը որակում է որպես սադրանք, որն ուղղված է հայրենիքի համար բախտորոշ այս ժամանակաշրջանում հանրային կարծիքի ապակողմնորոշման և ինքնահաստատման անհաջող փորձ կատարելուն։

Տվյալ խմբավորման անդամներին հորդորում ենք բովանդակային ասելիք ու կառուցողական քննադատություն չունենալու դեպքում իրենց բանսարկության համար այլ թիրախներ ընտրել»։

3565 | 0
Facebook