Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

22:10, երկուշաբթի, 25 մարտի, 2019 թ.
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 22:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները (կցորդիչով բեռնատարների համար), Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների, Արագածոտնի մարզի Մելիքգյուղ, Ճարճակիս գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները:

Սպիտակի և Ստեփանավանի ոլորաններում, Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային, Սպիտակ-Գյումրի և Թալին-Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Երևան քաղաքում, Դիլիջանի ոլորաններում, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի, Գավառ, Սևան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Լոռու մարզի Տաշիր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Վարդենիս քաղաքներում բուք է:

Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս քաղաքներում, Մեղրու սար կոչվող տարածքում, Դիլիջանի ոլորաններում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին նաև մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 179 ավտոմեքենա, որից 132-ը՝ բեռնատար, 47-ը՝ մարդատար:

Շինարարական աշխատանքներ են ընթանում

2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. մարտի 25-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է:

1978 | 0
Facebook