Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայերենի որևէ բառարանում չկա «մաքրուհի» բառ». Սեյրան Գրիգորյան

01:10, երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ.
«Հայերենի որևէ բառարանում չկա «մաքրուհի» բառ». Սեյրան Գրիգորյան

Գրականագետ Սեյրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայերենի որևէ բառարանում (գրաբարի, միջին հայերենի, արևմտահայերենի, արևելահայերենի, բարբառային, նորաբանությունների) չկա «մաքրուհի» բառ։ Եվ գոյություն չունեցող բառը չի կարող նշանակել «հավաքարարուհի» կամ մեկ այլ բան։
     Միայն Հրաչյա Աճառյանի «Հայոց անձնանունների բառարանում» կա բնականաբար մեծատառով գրված «Մաքրուհի» իգական անձնանուն, որ Մարիամ Աստվածածնին տրվող յոթ անուններից մեկն է։
     Մի՛ պղծեք ոսկեղենիկ հայոց լեզուն։

8453 | 1
Facebook