Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Առաջնայինը լավ արդյունք գրանցելը և ազգին ուրախացնելն է»․ Արմեն Գյուլբուդաղյանց

19:15, երկուշաբթի, 25 մարտի, 2019 թ.
«Առաջնայինը լավ արդյունք գրանցելը և ազգին ուրախացնելն է»․ Արմեն Գյուլբուդաղյանց

Մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի 2-րդ տուրի՝ Ֆինլանդիայի ընտանու դեմ հանդիպմանն ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսեց խաղից իր ակնկալիքների մասին․

«Ֆինլանդիան շատ է առաջադիմել մեր պատկերացումների մեջ եղած թիմից։ Ազգերի լիգայի խաղարկությունում իրենց խմբում գրավեց առաջին տեղը, լավ ֆուտբոլ են խաղում, այնպես չէ, որ մեծ է տարբերությունը։ Մակարդակով նման է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին, բայց խաղաոճով, անշուշտ, տարբեր են։ Բոսնիայի դեմ խաղում

թեև քիչ խաղային պրակտիկա ուներ Արամ Հայրապետյանը, նա իրեն լավ դրսևորեց։ Նույնը կասեմ Կառլեն Մկրտչյանի և Գևորգ Ղազարյանի մասին։ Նվիրվածության շնորհիվ կարողացան լրացնել բացերը։ Ինչպես անցած, այնպես էլ այս խաղին չի հայտավորվելու Յուրա Մովսիսյանը։

Հայկական ֆուտբոլը մեծ պոտենցիալ ունի։ Վերջնական կազմը վաղն ենք որոշելու, որպեսզի հասկանանք ով ինչ մարզավիճակում է»,- Գյուլբուդաղյանցի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը

Անդրադառնալով թիմի հոգեբանական վիճակին՝ մարզիչը նշեց․ «Վստահ եմ՝ ով գալիս է ազգային հավաքական, խաղադաշտ է դուրս գալիս մեծ ձգտումով՝ լավ արդյունք գրանցել և ուրախացնել մեր ազգին։ Դա առաջնայինն է։ Առաջնայինը լավ արդյունք գրանցելը և ազգին ուրախացնելն է։ Մանկապատանեկան մակարդակից պետք է ներարկենք մեր պատանիների մեջ, որ մեծ ձգտումով և հավատով մարզվեն։ Կարևոր է ֆուտբոլիստների հավատը, որ լավ արդյունքներ ձևավորեն։ Գալով ազգային հավաքական՝ պահպանեն այդ հավատը և հաղթողի հոգեբանությունը»։

2484 | 0
Facebook