Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

15:35, երկուշաբթի, 25 մարտի, 2019 թ.
Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Արարատի,
     Եղեգնաձորի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու, Գավառի, Սևանի, Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:

Ստեփանավանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է:

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

2022 | 0
Facebook