Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս խնդիրը եղել է նաև մերժվածների ժամանակ». Լևոն Գալստյան

21:25, երկուշաբթի, 25 մարտի, 2019 թ.
«Այս խնդիրը եղել է նաև մերժվածների ժամանակ». Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվա կառավարության նիստում մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շատ կարևոր բան մատնանշեց՝ վերջապես ասելով, որ գրեթե բոլոր ոլորտներում չունենք կամ չենք տիրապետում ելակետային հավաստի տեղեկությունների։ Այս խնդիրը եղել է նաև մերժվածների ժամանակ ու հիմա էլ մնում է։ Նաև դա էր նախորդների կառավարման համակարգի ձախողման պատճառներից մեկը, քանի որ հնարավոր չէ արդյունավետ և ճիշտ պետական քաղաքականություններ մշակել և իրականացնել՝ առանց յուրաքանչյուր ոլորտի առաջնային, ելակետային վիճակի մասին հավաստի և վստահելի տեղեկությունների բազա ունենալու։ Դրանք ունենալու համար ժամանակակից տեխնոլոգիաների իմացություն ունեցող մարդիկ են պետք և այդ տեխնոլոգիաները պետք է հրատապ ներդնել պետական կառավարման բոլոր ոլորտներում»։

2941 | 0
Facebook