Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն». Նիկոլ Փաշինյան

14:50, երկուշաբթի, 25 մարտի, 2019 թ.
«Էդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն». Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ վերաբերող կրթական համակարգի ապաքաղաքականացմանը. «Կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ սկսած բուհից մինչև դպրոց: Էն ռեկտորները, որոնք բուհական համակարգը կուսակցական բջիջներ են դարձրել, էն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, էդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն: Թող դռներից, սեղանից ու բազկաթոռից ճանկռեն, բայց թող գնան իրանց համար այլ աշխատանք գտնեն: Չի կարող ՀՀ-ում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը շարունակի աշխատել»:

12434 | 1
Facebook