Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ունենք մեծ թվով մանկատների շրջանավարտներ, որոնց հանդեպ պետությունն իր պարտավորությունները չի կատարել». Զարուհի Բաթոյան

14:45, երկուշաբթի, 25 մարտի, 2019 թ.
«Ունենք մեծ թվով մանկատների շրջանավարտներ, որոնց հանդեպ պետությունն իր պարտավորությունները չի կատարել». Զարուհի Բաթոյան

Այսօր առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով մանկատների շրջանավարտներին բնակարան տրամադրելու հարցին, ասաց. «Ունենք շատ ավելի մեծ թվով մանկատների շրջանավարտներ, որոնց հանդեպ պետությունն ունի պարտավորություններ և մինչ օրս չի կատարել այդ պարտավորությունները։ Այս մասով մենք լուրջ բացթողումներ ունենք, որպես պետություն»:

Բաթոյանի խոսքով՝ նախարարությունում այժմ մշակվում են ծրագրեր այս հարցի շրջանակներում:
     «Հիմա մենք մշակում ու քննարկում ենք այն ծրագրերը, որոնք պետք է ուղղված լինեն մանկատան շրջանավարտների բնակարանային խնդրի լուծմանը և դա համապարփակ լուծում պահանջող հարց է: Լուծումներից մեկը կոնկրետ համայնքների հետ է կապված. մենք օրինակ՝ ունենք առաջարկներ, որ պետք է նաև այդ բնակարանները համայնքային ենթակայությամբ գործեն, որովհետև շատ հաճախ օրինակ՝ Լոռու մարզպետարանը այլ կարծիքի է, իսկ մենք՝ այլ: Մյուս կողմից տվյալ մարզպետարանը կամ համայնքը ավելի լավ գիտի իր համայնքի կարիքները և իր բնակիչներին՝ ում պիտի այդ բնակարանները առաջնահերթությամբ տրամադրվեն, ում՝ ոչ: Այս իմաստով մենք ևս ունենք անելիք»,- նշեց նախարարը:

2367 | 0
Facebook