Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.

Իրադարձություններ

ՊԵԿ նախագահը՝ Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող «Զիգզագ»-ի կողմից ՀԴՄ կտրոն չտրամադրելու մասին

14:30, երկուշաբթի, 25 մարտի, 2019 թ.
ՊԵԿ նախագահը՝ Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող «Զիգզագ»-ի կողմից ՀԴՄ կտրոն չտրամադրելու մասին

Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով լուրերին, ըստ որի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընտանիքի հետ կապված «Զիգզագ» ընկերությունը ՀԴՄ չի տալիս գնորդներին, ասել է. «Չկա նման սենսացիա: Որպես հարկ վճարողի վարքագիծ եթե գնահատենք, «Զիգզագ»-ն ունի օրինապահ վճարողի վարքագիծ և նաև ոլորտային բազմաթիվ քննարկումների ժամանակ սույն ղեկավարության հետ անմիջական շփումներում մենք գիտենք, որ նա իր ամբողջ աշխատակազմին ՀԴՄ-ների պարտադիր տրամադրման պահանջ է ներկայացրել»:
     ՊԵԿ նախագահի խոսքով՝ ՀԴՄ կտրոններ կարող է չտրամադրվել տարբեր պատճառներով, որը կարող է կապ չունենալ հարկ վճարելու պատասխանատվությունից խուսափելու հետ. «Կարող է տվյալ պահին անսարքություն լինի, կապի խափանում լինի: Շատ կան հարկ վճարողներ, որոնք ունեն օրինապահ հարկ վճարողի վարքագիծ, բայց տարբեր պատճառներով, նաև կոնկրետ տվյալ աշխատակցի անուշադրության պատճառով կարող է չտրամադրվել ՀԴՄ կտրոն և հարկ վճարողն ինքը պատասխանատվության ենթարկվի: Պետք չէ ամեն ինչ դրամատիզմով ներկայացնել հանրությանը»,- լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել է Դավիթ Անանյանը:

| | |
6712 | 0
Facebook