Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.

Համացանց

«Երկու բառով ասեմ հայկական ֆուտբոլի ողբալի վիճակի հիմնական պատճառի մասին»․ Գարեգին Միսկարյան

12:35, երկուշաբթի, 25 մարտի, 2019 թ.
«Երկու բառով ասեմ հայկական ֆուտբոլի ողբալի վիճակի հիմնական պատճառի մասին»․ Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե հետաքրքիր է երկու բառով ասեմ Հայաստանի ֆուտբոլի ողբալի վիճակի հիմնական պատճառի մասին։

Երեխաները ֆուտբոլ սկսում են պարապել 6-7 տարեկանից և մինչև (ուշադրություն!!!) 17-18 տարեկանը։ 6-18 տարեկան ֆուտբոլով զբաղվողների թիվը հազարների է հասնում։ Արդյունքում և մրցակցություն կա խաղացողների մեջ, և մարզիչների համար ընտրության հնարավորություն։ Լավ թիմեր կան էդ տարիքային խմբերում։ Տարբեր տարիքային խմբերի մեջ առաջնություններն ու մրցաշարեր կան։

Բայց ցավոք իսկական ֆուտբոլն սկսվում է 18-ից հետո։ Այ էդ ժամանակ է, որ հայկական ֆուտբոլը մեռնում է հիմնահատակ։ 18-ից հետո 10-12 տարի ֆուտբոլով զբաղված, ապրած պատանիներից եզակիներին է բախտ վիճակվում շարունակել ֆուտբոլը։ Համատարած գնում են բանակ։ Իսկ էդ եզակիներին էլ թե ինչ մեթոդներով ու գնահատման ինչ չափորոշիչներով են ազատվում բանակից հանում Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի զարգացման, դա էլ մեծ հարց է։ Հազարավոր ֆուտբոլով զբաղվող ու ապրող երիտասարդներից մնում են 30-40 հոգի։ Իսկ պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվողների համար մեկ շաբաթ պարապմունքի չգնալն է ազդում որակի վրա, ուր մնաց թե բանակից հետո շարունակեն ֆուտբոլ խաղալ։

Հիմա ինձ ասեք, թե երեսուն ֆուտբոլիստով ու ընտրության բացակայության պայմաններում էդ ո՞նց է զարգանալու ֆուտբոլը։ Վանեցյանը չէ, ուզում է Հռոմի պապն ու Մեսսին լինեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։ Մինչև 18-ից բարձերի համար հնարավորություն չստողծվի 18-ից հետո շարունակել ֆուտբոլը` մենք ֆուտբոլ չենք ունենալու։ Թե ինչպես, դա էլ քննարկման հարց է։

Սալվադոր Դալի
     Дали, да не додали»:

| | |
3252 | 0
Facebook