Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երեխային տարել են ատամնաբույժի մոտ` պոլիկլինիկա, բժիշկը զահլա չի արել սպասարկի». Արփի Դավոյան

12:00, երկուշաբթի, 25 մարտի, 2019 թ.
«Երեխային տարել են ատամնաբույժի մոտ` պոլիկլինիկա, բժիշկը զահլա չի արել սպասարկի». Արփի Դավոյան

Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ անդրադարձավ անչափահասների անվճար ստոմատոլոգիական բժշկական ծառայություններին վերաբերող խնդրին.
     «Վերջերս քաղաքացի էր դիմել, իրենք երեխային տարել են պոլիկլինիկա անվճար ստոմատոլոգիական ծառայություն մատուցելու համար ու բժիշկը, այսպես ասած, զահլա չի արել երեխայի հետ ու իրենք երեխային տարել էին վճարովի կլինիկա, որտեղ նորմալ բոլոր ծառայությունները մատուցել են»:

4507 | 0
Facebook