Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երաժշտությունը բուժիչ ուժ ունի». Էլթոն Ջոնը դարձավ 72 տարեկան

16:35, երկուշաբթի, 25 մարտի, 2019 թ.
«Երաժշտությունը բուժիչ ուժ ունի». Էլթոն Ջոնը դարձավ 72 տարեկան

«Երաժշտությունը բուժիչ ուժ ունի։ Այն գոնե մի քանի րոպեով կարողանում է մարդուն հանել որոշակի հոգեվիճակից»,- համոզված է բրիտանացի երգիչ, երաժիշտ և դաշնակահար Էլթոն Ջոնը: Երգիչն այսօր նշում է ծննդյան 72-ամյակը։
     50-ամյա երաժշտական գործունեության ընթացքում նա վաճառել է ավելի քան 250 միլիոն ձայնասկավառակ, նրա սինգլներից 52-ը տեղ են գրավել բրիտանական Թոփ-40-ում, «Rolling Stone» ամսագրի կազմած աշխարհի լավագույն կատարողների ցանկում նա 49-րդ տեղում է:
     Բոլորովին վերջերս աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը ներկայացրեց Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը: «Մանուկյանների ընտանիքի և պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանի հետ ընկերության արդյունքում ես և հիմնադրամի նախագահ Դեյվիդը ավելի շատ ենք տեղեկացել Հայոց ցեղասպանության մասին»,- ասել է Էլթոն Ջոնը: Երգիչը նշել է, որ «Խոստում» ֆիլմն արտացոլում է, թե ինչպես կարելի է հիշել անցյալի վայրագությունները և սովորել սխալների վրա:

Elton John - Sacrifice

2902 | 0
Facebook