Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանրամասներ՝ այրվածքներ ստացած 12-ամյա երեխայի վիճակի մասին

11:15, երկուշաբթի, 25 մարտի, 2019 թ.
Մանրամասներ՝ այրվածքներ ստացած 12-ամյա երեխայի վիճակի մասին

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում, ինչի հետևանքով 12-ամյա Ն. Մ-ն «մարմնի մակերեսի 45 տոկոս, 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել էր Մասիսի բժշկական կենտրոն, որտեղից երեխային տեղափոխել էին Երևանի այրվածքաբանական կենտրոն: Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առաջին պահից հիվանդը գտնվել է արհեստական շնչառության տակ: «Բժիշկներն անում են ամեն բան, որպեսզի շնչառությունը պահվի և կյանքին վտանգ չսպառնա: Վաղը արդեն անհրաժեշտ է լինելու ներարկել արյուն, պլազմա և սննդային մասսա, որը կապահովի առողջապահության նախարարությունը»,- նշված է ՀՀ ԱՆ հաղորդագրության մեջ:

4376 | 0
Facebook