Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գլխուղեղի քաղցկեղով հիվանդները թվարկել են այն ախտանշանները, որոնք ժամանակին արհամարհել են

14:05, կիրակի, 24 մարտի, 2019 թ.
Գլխուղեղի քաղցկեղով հիվանդները թվարկել են այն ախտանշանները, որոնք ժամանակին արհամարհել են

Գլխուղեղի քաղցկեղով հիվանդ մարդիկ թվարկել են այն ախտանշանները, որոնք նրանք արհամարհել են հիվանդության սկզբում: Մասնավորապես նրանք նշել են, որ ունեցել են հիշողության հետ կապված խնդիրներ, հավասարակշռության կորստի հակում, անզգուշություն, տեսողության խանգարումներ, քնկոտություն, դժվարացած խոսք, գերհոգնածություն:

Որպես կանոն՝ հիվանդները նշված ախտանշանները կապել են օրգանիզմի բնական ծերացման հետ և բժշկի չեն դիմել: Հատկանշական է, որ մասնակիցները դիմել են բժշկի միայն այն ժամանակ, երբ առաջ է եկել կաթվածի կամ դեմենցիայի կասկած: Մի քանիսին հարազատներն են ստիպել՝ դիմել հիվանդանոց:

Գլխուղեղի քաղցկեղը առաջանում է բջիջների անոմալ բաժանման հետևանքով, որոնք մինչ ձևափոխոխումը նորմալ են եղել:

13448 | 0
Facebook