Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հույս ունեմ, որ Ֆինլանդիայի դեմ ավելի լավ կխաղանք»․ Հենրիխ Մխիթարյան

13:25, կիրակի, 24 մարտի, 2019 թ.
«Հույս ունեմ, որ Ֆինլանդիայի դեմ ավելի լավ կխաղանք»․ Հենրիխ Մխիթարյան

Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումից հետո (1:2) Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանեց մեր թիմի խաղը։

«Կարծում եմ՝ 0։1 հաշվի ժամանակ գոլը պակասեց։ Մոտ էինք գոլ խփելուն, բայց չստացվեց։ Հակառակն ստացվեց։ Բոսնիացիների երկրորդ գոլը ինչ-որ չափով վերջակետ դրեց խաղում։ 11 մետրանոցից հետո ինչ-որ հույսեր կային, բայց արդեն ուշ էր՝ ինչ-որ բան անելու համար։ Կարծում եմ՝ մեզ ոչ թե հավատն էր պակասում, այլ փորձը։ Նման հավաքականների դեմ միշտ էլ դժվար է լինում, երբ տարածություն ես տալիս։ Երկրորդ խաղակեսում ավելի շատ հնարավորություն ունեինք, բայց չստացվեց։ Հույս ունեմ, որ Ֆինլանդիայի դեմ ավելի լավ կխաղանք»։

5186 | 2
Facebook