Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ մարզիկները Եվրոպայի գավաթի խաղարկությունում 3 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել

19:20, շաբաթ, 23 մարտի, 2019 թ.
Հայ մարզիկները Եվրոպայի գավաթի խաղարկությունում 3 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել

Բելառուսի Oշմյանի քաղաքում ընթացող ուժային եռամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում հայ մարզիկները 3 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել։

Մեդալակիրների թվում է նաև ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը, ով նաև Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի նախագահն է։ Նա սեղմում հենարանից վարժության պայքարում նվաճել է արծաթե մեդալ։ Այդ վարժության պայքարում ոսկե մեդալ է նվաճել Մանվել Գասպարյանը, արծաթե մեդալ՝ Արմեն Մարտիրոսյանը, Արայիկ Առաքելյանը, բրոնզե մեդալներ՝ Թաթուլ Հարությունյանը, Հարութ Ավանեսյանը և Արկադի Զաքարյանը։

Ուժային եռամարտի պայքարում ոսկե մեդալներ են նվաճել Մանվել Գասպարյանը և Արմեն Մարտիրոսյանը, արծաթե մեդալներ Արա Հովհաննեսյանը և Թաթուլ Հարությունյանը, բրոնզե մեդալ՝ Կարեն Ղահրամանյանը։

2437 | 0
Facebook