Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դե քեզ տեսնեմ, Նիկո՛լ, հետո չասես՝ իրողություն է փոխվել». Շարմազանով

18:45, շաբաթ, 23 մարտի, 2019 թ.
«Դե քեզ տեսնեմ, Նիկո՛լ, հետո չասես՝ իրողություն է փոխվել». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Պետության առջև ծառացած բազմաթիվ խնդիրները լուծելու անկարողությունը Փաշինյանին դրդել է մասնակցել էժանագին շոու ներկայացումներին:

Առաջնորդվելով լենինյան շաբաթօրյակների ոգով, Նիկոլը Իլյիչի օրինակով անձամբ է մասնակցում միջոցառումներին, բայց մոռանում է, որ ձևը չէ կարևոր, այլ բովանդակությունը:

Հասարակության մի մասը Նիկոլի շնորհիվ օպտիմալացվել է, իսկ մեծ մասը սկսել է ավելի վատ ապրել:

Երկիրը նախ և առաջ մարդիկ են, որոնց մի մասին ոչ բարով վարչապետը վիրավորում է՝ ասելով, թե ով չի ուզում մասնակցել Քաղաքացու օրվան, կարող է գնալ իրենց հին ռեստորաններում խաշ ուտի, տեղը կբավարարի:
     Գռեհիկությունը պոզով-պոչո՞վ է լինում:

Նիկոլի շնորհիվ հազարավոր մարդիկ գործազուրկ են դարձել և ոչ միայն խաշի փող չունեն, այլ նաև հանապազօրյա հացի: Իսկ խաշ թող ինքն ուտի, որ իր ուղեղում տախտակի նման հարթ հայտարարություններ չծնվեն:

Հետաքրքիր է՝ այդքան մեծամտություն ու ատելություն որտեղի՞ց, այ ընկեր... ու էդ խելքով ուզում ես երկիր ղեկավարես:

Երկիրը սարքել ես անհաջող թատրոն, իսկ դու ու միմոսներդ միմոսություն անելով զբաղեցնում եք ժողովրդին:
     Միմոսությանդ ժամանակը շատ շուտով սպառվելու է:

Հ.Գ. Դու ես չէ՞ ասել՝ հենց ժողովուրդը քեզ չվստահի, գնալու ես:
     Դե քեզ տեսնեմ, Նիկո՛լ: Հետո չասես՝ իրողություն է փոխվել»:

13777 | 5
Facebook