Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.

Իրադարձություններ

Մեղրիի կարգազանց զինվորների ծնողները պահանջում են իրենց որդիներին տեղափոխել նախկին զորամաս

16:10, շաբաթ, 23 մարտի, 2019 թ.
Մեղրիի կարգազանց զինվորների ծնողները պահանջում են իրենց որդիներին տեղափոխել նախկին զորամաս

Այսօր Մեղրիի զորամասերից մեկի զինվորների մի խումբ ծնողներ բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Նրանք բողոքել են, որ սպայի պատճառով պատժում են իրենց որդիներին՝ ուղարկելով առաջնագիծ։ «Եթե վիճակահանությամբ նորակոչիկներն ընկել են Մեղրու զորամաս, ինչո՞ւ են նրանց հիմա Արցախի առաջնագիծ տեղափոխում։ Մենք համաձայն ենք, որ զինակոչիկները պատիժ ստանան, բայց ոչ Արցախում»,- անհանգստանում էին ծնողները։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ ՀՀ ԶՈՒ-երում կարգազնացություն և անհնազանդություն է տեղի ունեցել, ինչի համար պատժվել են ինչպես շարքային զինծառայողներ, այնպես էլ հրամանատարական կազմը, ևս մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել:

| | |
3352 | 0
Facebook