Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ցանկացած հայհոյանք խղճահարություն է արթնացնում»․ Լուսինե Բադալյան

14:25, շաբաթ, 23 մարտի, 2019 թ.
«Ցանկացած հայհոյանք խղճահարություն է արթնացնում»․ Լուսինե Բադալյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն այսօր համապետական շաբաթօրյակի ընթացքում անդրադարձել է աղմուկ բարձրացրած իր գրառմանը և դրան հաջոդած քննադատություններին․

«Այն ինչ դուք կոչում եք քննադատություն, մեծ մասամաբ, չափերն անցած, սահմանագծերն անցած, տարբեր տեսակի արտահայտություններ են, որոնց ես, պարզապես, ուշադրություն չեմ դարձնում, որովհետև ցանկացած հայհոյանք խղճահարություն է արթնացնում։ Հայհոյողը նույնիսկ իրեն հարց չի տվել՝ մարդը, որին որ ես հայհոյում եմ, ինձ ի՞նչ է արել, ի՞նչ մեծ ցավ կամ վնաս է պատճառել, որ դրան համարժեք է հայհոյելը կամ մի ամբողջ ընտանիքի ծանր սթրեսների ենթարկելը»,- ասել է Լ․ Բադալյանը՝ հույս հայտնելով, որ հասարակությունն առանց մանիպուլյացիաների, ինքնուրույն դատողություն կանի։

Հիշեցնենք, որ այսօր հանրապետության ողջ տարածքով տեղի է ունենում համապետական շաբաթօրյակ, որին մասնակցում են ՀՀ վարչապետը, ԱԺ պատգամավորներ և քաղաքական տարբեր գործիչներ։

5582 | 0
Facebook