Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.

Համացանց

«Վերջին օրերին կարծիքս ավելի ամրապնդվեց». Սուրեն Սուրենյանց

18:10, շաբաթ, 23 մարտի, 2019 թ.
«Վերջին օրերին կարծիքս ավելի ամրապնդվեց». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միշտ այն կարծիքին եմ եղել, որ Հոկտեմբերի 27-ում առկա է ռուսական հետք։ Այդ կարծիքս ձևավորվել է տարիներ առաջ, երբ եղել եմ տուժողի շահերի ներկայացուցիչ դատավարության ժամանակ։ Վերջին օրերին կարծիքս ավելի ամրապնդվեց՝ թեև նկատում եմ, որ ոմանք «կաշվից դուրս» ես գալիս ռուսական հետքը մաքրելու համար։
     Շարունակում եմ մտածել, որ Հոկտեմբերի 27-ը դրել է Հայաստանում ռուսական վասալության ռեժիմի հիմքերը և այդ ռեժիմը կվերանա միայն այն բանից հետո, եթե իշխանությունները հետևողականորեն գնան ոճրագործության բացահայտմանը»։

| | |
3700 | 0
Facebook