Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատ Միրզոյանը՝ աղբի վերամշակման խնդրի մասին

13:30, շաբաթ, 23 մարտի, 2019 թ.
Արարատ Միրզոյանը՝ աղբի վերամշակման խնդրի մասին

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր համապետական շաբաթօրյակի շրջանակներում Ազգային ժողովի նախագահը, պատգամավորներն ու աշխատակազմը շաբաթօրյակն սկսել են Վարդան Մամիկոնյանի հուշարձանից Լունապարկ ընկած տարածքում։

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մաքրության տեսանկյունից Երևան քաղաքը 10 բալանոց սանդղակով գնահատեց 6 բալ: «Որևէ քաղաքային իշխանություն որևէ քաղաքում չի հասցնի ամբողջը մաքրել, եթե քաղաքացիները շարունակաբար աղբը ոչ թե աղբամանները նետեն այլ փողոցում»,- ասաց Միրզոյանը:
     Անդրադառնալով աղբի վերամշակման խնդրին, ԱԺ նախագահը նշեց. «Նույնիսկ աղբի վերամշակման համար որոշ ընկերություններ ասում են, որ հայաստանյան շուկան այդքան մեծ չէ, կուտակված աղբն էլ բավարար չէ, որ արդյունավետ, եկամտաբեր լինի այդ գործը: Բայց արվում է աշխատանքը, տեսնենք՝ ինչ կստացվի»:

2859 | 0
Facebook