Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում մարտի 24-26-ը

14:45, շաբաթ, 23 մարտի, 2019 թ.
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում մարտի 24-26-ը

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Մարտի 24-26-ին Հայաստանը գտնվելու է ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում, շրջանների զգալի մասում նշված ժամանակահատվածում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան, հովտային գոտում անձրևի տեսքով։ Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժման հետ պայմանավորված օդի ջերմաստիճանը մարտի 24-25-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։ Մարտի 24-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում այդ թվում և Երևանում սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վրկ»։

7067 | 0
Facebook