Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարբերաբար լսում ենք, որ պետական հիմնարկների աշխատողները, չգիտես ինչ նվաճումների համար, դրամական պարգևատրումներ են ստացել: 2019 թվականի պետական բյուջեում զինծառայողների աշխատավարձի բարձրացման համար գումարներ նախատեսված չեն: Տարվա առաջին եռամսյակն ավարտվում է, սակայն պայմանագրային զինծառայողները չգիտեն՝ եռամսյակի համար նախատեսված 60 հազարական դրամ պարգևավճարները կստանա՞ն, թե՝ ոչ: Նրանց ռոճիկը մեծ չէ, պարգևավճարից զրկվելու դեպքում ավելի վատ վիճակում կհայտնվեն: Իշխանավորները քնելուց առաջ պետք է մտածեն նրանց մասին, ում անքուն մնալու, զգոն լինելու շնորհիվ սահմանը հսկվում է, իրենք կարողանում են հանգիստ քնել»: