Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը տվեց շաբաթօրյակի մեկնարկը

10:29, շաբաթ, 23 մարտի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանը տվեց շաբաթօրյակի մեկնարկը

«Ճիշտն ասած ես որոշել էի որևէ մարզ կամ գյուղ գնալ, բայց այս աղբի կողքով անտարբեր չեմ կարող անցնել, օրս կնվիրեմ այստեղին՝ կմաքրեմ»,- ասաց Փաշինյանը, ով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ միասին Համազգային թատրոնի տարածքում է։

Նշենք, որ այստեղ առավոտյան պետք է սկսվեր թատրոնի հիմնարկեքի միջոցառումը, որին մասնակցելու էր նաև վարչապետը, սակայն վերջինը տեսնելով կուտակված աղբը, որոշեց մաքրել՝ հայտարարելով, որ այս պայմաններում հնարավոր չէ միջոցառում անցկացնել։ Նա նկատողություն արեց շինաշխատանք իրականացնողներին և Համազգային թատրոնի աշխատակիցներին։ Վարչապետի խոսքով՝ միջավայրի աղտոտվածությունն անհարգալից վերաբերմունք է Սոս Սարգսյանի հիշատակի նկատմամբ։

Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ անակնկալ այցով մեկնելու է որևէ մարզ, սակայն տեսնելով հարակից տարածքի աղբը, որոշեց մնալ և մաքրել։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի ողջ տարածքով մեկնարկել է Համապետական շաբաթօրյակը։

10216 | 1
Facebook