Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.

Համացանց

«Թուրքիան այստեղ ևս մեղադրում է հայերին». Կարեն Հովհաննիսյան

05:10, շաբաթ, 23 մարտի, 2019 թ.
«Թուրքիան այստեղ ևս մեղադրում է հայերին». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր Զելանդիայի ահաբեկչությունից հետո Թուրքիան ողջ ուժով գործի է դրել իր գիտահետազոտական ինստիտուտները, որոնք անցել են ակտիվ պրոպագանդայի կրոնական հոմոֆոբիայի, իսկ ավելի կոնկրետ իսլամաֆոբիա առկայության մասով:
     Թուրքիան այստեղ ևս մեղադրում է հայերին, ովքեր աշխարհին պատմում ու ներկայացնում են 1915թ.-ի Ցեղասպանության մասին, այն իբրև թե ներկայացնելով որպես կրոնական հողի վրա տեղի ունեցած ցեղասպանություն: Թուրքիայի «Եվրասիական հետազոտությունների» կենտրոնը մասնավորապես ամբողջությամբ լծվել է հայերի հասցեին մեղադրանք հնչեցնելու գործին: Նրանք հայերին մեղադրում են թուրք-հայկական հարաբերությունները աշխարհին կրոնական տեսանկյունից ներկայացնելու համար: Ըստ այդ կենտրոնի, աշխարհին շատ ավելի հեշտ է համոզել կրոնական հողի վրա տեղի ունեցած ցեղասպանությունը, քան ազգային: Քանի որ կրոնն է, որ կապում է տարբեր ազգերին, ինչու չէ , նաև համախմբում:
     Նոր Զելանդիայի ահաբեկչությանը Թուրքիան նայում է ազգային անվտանգության տեսանկյունից: Անգամ Էրդողանը հրամանագիր է ստորագրել, որով ապրիլի 28-ին կոչ է անում համայն աշխարհի թուրքերին հավաքվել Թուրքիայում և նշել 1915-16 թթ-ին զոհված ինչ-որ անմեղ թուրքերի հիշատակը»:

| | |
2821 | 0
Facebook