Յութուբյան Bald and Bankrupt ալիքի բլոգերը այցելել է Չեռնոբիլի աղետի գոտի՝ բելառուսական տարածքում, և շրջել ամայացած դաշտերով ու գյուղերով: Մեծ է եղել նրա զարմանքը, երբ լքված գյուղերից մեկում նա հանդիպել է 92-ամյա տատիկի՝ իր որդու հետ:
Նրանք բլոգերին սրտանց հյուրասիրել են իրենց աղքատիկ սեղանից ու պատմել, որ տեղի ունեցածի մահացու վտանգի մասին ԽՍՀՄ ղեկավարությունն իրենց հայտնել է միայն ատոմակայանի պայթյունի երրորդ օրը: Բոլորը լքել են, սակայն իրենք մնացել են, չեն կամեցել թողնել տարիներով ստեղծած տուն ու տեղը:
Պետությունը նրանց սկզբում նպաստ է տվել, սակայն ընդամենը մի քանի տարի անց նորից եկել են, բաց պատուհանի մոտ չափել ու հայտարարել, թե ռադիացիան նվազել է, նպաստի կարիք չկա: Ու նրանց զրկել են նպաստից: