Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեզ տարիներ շարունակ համոզել են, որ կոռուպցիան ոչ թե վերևից սահմանած խաղի կանոն է, այլ «հայի խասյաթ»». Հակոբ Կարապետյան

01:10, շաբաթ, 23 մարտի, 2019 թ.
«Մեզ տարիներ շարունակ համոզել են, որ կոռուպցիան ոչ թե վերևից սահմանած խաղի կանոն է, այլ «հայի խասյաթ»». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անրադարձել է Հյուսիսային պողոտայում արված սոցիալական փորձարկմանը՝ գրելով. «Էնքան շատ մարդ աղբարկղի մոտ ընկած տոպրակը նկատեց, վերցրեց ու գցեց աղբարկղը, որ բոլորին չկարողացանք «տեղավորել» հոլովակի մեջ:
     Սա ինձ համար շատ կարևոր ա ու հատկանշական: Մենք տարիներ շարունակ լսել ենք, որ «էս երկիրը երկիր չի դառնա, քանի դեռ մարդիկ զիբիլը/բիչոկը/մառոժնու թուղթը գետնին են գցում»: Թույլ տվեք պնդել, որ մեզ տարիներ շարունակ ՀԱՎԱՏԱՑՐԵ՛Լ ԵՆ, որ փողոցում եղած աղբի պատճառը ոչ թե վատ կառավարումն է, ծույլ ու անհավես կոմունալշիկները, այլ փնթիության հանդեպ «գենետիկ» հակվածությունը: Նույն կերպ մեզ տարիներ շարունակ համոզել են, որ կոռուպցիան ոչ թե վերևից սահմանած խաղի կանոն ա, այլ «հայի խասյաթի» անբաժանելի մասը՝ արյան գույնը, որ «10 000 դրամանոց» ընտրությունները ոչ թե կիսակրիմինալ իշխանավորների ստեղծած պահանջարկն ու պարտադրանքն են, այլ «հասարակ ժողովրդի» երազած կենսաձևը:
     Ու հիմա տեսնում ենք, որ էդպես չի՝ մարդիկ առանց ինչ-որ ինտենսիվ սոցիալական արշավների, առանց «Ինչպես մաքուր պահել քաղաքը» թեմայով թրեյնինգների, կռանում ու վերցնում են գետնին թափված աղբը: Ու էդպես՝ բոլոր բնագավառներում:
     Ու քաղաքի, երկրի կառավարումը ստանձնած մարդիկ ելնում են էն կանխավարկածից, որ գործ ունեն գիտակից, գրագետ ու պահանջատեր քաղաքացու հետ»:

2954 | 0
Facebook