Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պայմանավորվածություն ձեռք բերեցինք մի ծրագրի շուրջ, որի մասին դեռ առիթ կլինի խոսելու». Արարատ Միրզոյան

23:15, ուրբաթ, 22 մարտի, 2019 թ.
«Պայմանավորվածություն ձեռք բերեցինք մի ծրագրի շուրջ, որի մասին դեռ առիթ կլինի խոսելու». Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 20-21-ին եղանք Գերմանիայի Զաարլանդ երկրամասում, հանդիպեցինք երկրամասի խորհրդարանի նախագահ պրն Տոսկանիի, նրա տեղակալների, երկրամասի կրթության հարցերով նախարարի հետ։

Այցելեցինք Զաարլանդի հեղինակավոր համալսարան և նորարարական տեխնոլոգիաների կենտրոն։ Համալսարանի և ԵՊՀ-ի մեջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։ Պայմանավորվածություն ձեռք բերեցինք մի ծրագրի շուրջ, որի մասին հուսամ դեռ առիթ կլինի խոսելու»։

2731 | 0
Facebook