Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարմնամարզություն. Թովմասյանը` արծաթե, Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

20:50, ուրբաթ, 22 մարտի, 2019 թ.
Մարմնամարզություն. Թովմասյանը` արծաթե, Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության օղակների վրա վարժություններում Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճեցին 2 մեդալ: Արծաթե մեդալակիր դարձավ Արթուր Թովմասյանը՝ 14.833 միավորով, բրոնզե մեդալակիր՝ Վահագն Դավթյանը՝ 14.825 միավորով: Ոսկե մեդալ նվաճեց Խինյու Լանին` 15,100 միավորով: Նժույգթափերի վրա վարժություններում Հայաստանը ներկայացնող Հարություն Մերդինյանը զբաղեցրեց 5-րդ տեղը:

Վաղը՝ մարտի 23-ին, կկայանա հենացատի եզրափակիչը, որտեղ Հայաստանը կներկայացնի Արթուր Դավթյանը:

2499 | 0
Facebook