Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դահուկավազքի Հայաստանի հավաքականին խայտառակ հագուստով են ուղարկել օլիմպիական խաղեր». Արթուր Միքայելյան

18:40, ուրբաթ, 22 մարտի, 2019 թ.
«Դահուկավազքի Հայաստանի հավաքականին խայտառակ հագուստով են ուղարկել օլիմպիական խաղեր». Արթուր Միքայելյան

Դահուկավազքի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանն անդրադարձել է հավաքականի հանդերձանքի խնդրին․ «Ազգային Ժողովի նիստի ժամանակ խոսվեց սպորտային ազգային հանդերձանքի և ֆինանսավորման մասին, ազգային հավաքականներին տրամադրման, աշխարհի և օլիմպիական խաղերին մասնակցության համար։ Դահուկավազքի Հայաստանի հավաքականը չի մտել ազգային գույքի տրամադրման ծրագրի մեջ, մերժել են՝ պատճառաբանելով, որ մեզ չի հասնում, իսկ Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում կայացած ձմեռային օլիմպիական խաղեր ուղարկել են խայտառակ հագուստով՝ մոռանալով, որ ձմեռային օլիմպիական խաղեր են ուղարկում։ Այդ հանդերձանքից ձմեռային էր միայն բաճկոնը։ Մնացածն ամառային օլիմպիական խաղերից մնացած ավելցուկներն էին՝ մեծ համարներով»։

3714 | 1
Facebook