Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Աթթիլա» օպերայի համերգային կատարման պրեմիերան՝ Օպերային թատրոնում

17:35, ուրբաթ, 22 մարտի, 2019 թ.
«Աթթիլա» օպերայի համերգային կատարման պրեմիերան՝ Օպերային թատրոնում

Ջուզեպպե Վերդիի «Աթթիլա» օպերայի համերգային կատարման պրեմիերան տեղի կունենա մարտի 28-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ջ. Վերդիի «Աթթիլա» օպերան բաղկացած է նախերգանքից և երեք գործողությունից: Իտալերեն լիբրետոյի հեղինակը Տեմիստոկլե Սոլերան է։ Լիբրետոն գրվել է գերմանացի դրամատուրգ Զաքարիուս Վերների «Աթթիլա, հոների արքա» պիեսի հիման վրա։ Օպերան առաջին անգամ ներկայացվել է 1846թ․ մարտի 17-ին Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում։ Գործողությունները կատարվում են 5-րդ դարի կեսին Ակվիլեիայում, Ադրիատիկ ծովի ծովածոցում՝ Հռոմի մերձակայքում։ Աթթիլայի մահվան սյուժեն հիշատակվում է Մարցելլին Քոմիտի գործերում (6-րդ դար), այն նաև արտացոլվում է գերմանական էպոսում։

2603 | 0
Facebook