Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Երկար եմ մտածել այդ որոշման շուրջ». Թրամփ

16:00, ուրբաթ, 22 մարտի, 2019 թ.
«Երկար եմ մտածել այդ որոշման շուրջ». Թրամփ

Ինչպես տեղեկացրել էինք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անհրաժեշտ է ճանաչել Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ: Fox Business-ը փորձել է պարզաբանումներ ստանալ Թրամփից: Վերջինն ասել է, որ երկար է մտածել այդ հարցի շուրջ: «Դա շատ դժվար որոշում է եղել ԱՄՆ բոլոր նախագահների համար ու ոչ մի նախագահ դա չի արել»,- նշել է նա: Թրամփն այդ քայլը համեմատել է ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու հետ՝ հիշեցնելով, որ իր նախորդները նույնպես խոստացել էին դա անել, բայց չէին արել:

Մանրամասները՝ տեսանյութում:

9609 | 1
Facebook