Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.

Համացանց

«Միջազգային հարաբերություններում մնացած միակ կանոնն այն է, որ այլևս կանոններ չկան». Էդգար Առաքելյան

04:15, շաբաթ, 23 մարտի, 2019 թ.
«Միջազգային հարաբերություններում մնացած միակ կանոնն այն է, որ այլևս կանոններ չկան». Էդգար Առաքելյան

Քաղաքագետ, «Այլընտրանք» կուսակցության նախագահ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միջազգային հարաբերություններում մնացած միակ կանոնն այն է, որ այլևս կանոններ չկան: Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի սուվերեն իրավունքի ճանաչումով Թրամփն ասաց, որ միջազգային հարաբերություններում մնացած միակ կանոնն այն է, որ այլևս կանոններ գոյություն չունեն։ ԱՄՆ-ի կողմից ճանաչման այս քայլը կարևոր է նաև արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում՝ որպես նախադեպ և փաստարկ։ Ահա նման աշխարհաքաղաքական գործընթացներում մեզանում կան մարդիկ, ովքեր ցանկանում են Արցախը հանձնել որևէ միջազգային կազմակերպության մանդատային կառավարմանը։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք այդ մարդկանց հանձնենք իրենց նախընտրելի միջազգայն կազմակերպությունների ու պետությունների մանդատային կառավարմանը»։

| | |
1420 | 0
Facebook