Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայի ԱԳՆ-ի արձագանքը՝ Գոլանի բարձունքների մասին Թրամփի հայտարարությանը

12:10, ուրբաթ, 22 մարտի, 2019 թ.
Սիրիայի ԱԳՆ-ի արձագանքը՝ Գոլանի բարձունքների մասին Թրամփի հայտարարությանը

Սիրիայի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքները՝ որպես Իսրայելի տարածք ճանաչելու Թրամփի մտադրությանը: «ԱՄՆ-ն իրեն պահում է անպատասխանատու և ամբարտավան, որը սպառնում է խաղաղությանն ու կայունությանը... Իսրայելն օկուպացրել է Գոլանի բարձունքները 1967թ. վեցօրյա պատերազմի արդյունքում: Ավելի ուշ ընդունվեց օրենք՝ այդ տարածքների վերաբերյալ Իսրայելի ինքնիշխանության մասին: Սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրաժարվեց ճանաչել բարձունքն իսրայելական»,- Սիրիայի արտգործնախարարության ներկայացուցչի խոսքերն է փոխանցում SANA գործակալությունը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս մեկնաբանել է Թրամփի` Գոլանի բարձունքներն իսրայելական ճանաչելու մասին մտադրությունը: Նա հայտարարել է, որ նման քայլը կհամարվի խախտում ՄԱԿ-ի որոշումների. «ՌԴ-ն Գոլանի բարձունքները ճանաչում է որպես Սիրիայի տարածք»,- ասել է Զախարովան:

4561 | 1
Facebook