Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.

Համացանց

«Դուք հիմա այլ ճանապարհ չունեք՝ պատմելուց բացի». Լիզա Ճաղարյան

11:45, ուրբաթ, 22 մարտի, 2019 թ.
«Դուք հիմա այլ ճանապարհ չունեք՝ պատմելուց բացի». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանին էի լսում Հ1-ով։ Ես այս երիտասարդին չեմ ճանաչում, հիմա նույնիսկ մոռացել եմ, թե ինչ էի մտածում նախկինում իր մասին։ Այսօրվա իր հայտարարությամբ, թե դեռ չի ուզում պատմել՝ ինչ ճնշումներ ու սպառնալիքներ են եղել ժամանակին իր և իր ընտանիքի նկատմամբ, պարոն Անդրեասյանն ուղղակիորեն վտանգի տակ է դնում և՛ իրեն, և՛ իր ընտանիքին։ Պարոն Կարեն Անդրասյան, ձեզ ճնշողներն արդեն հասկացան, որ մի օր պատմելու եք ձեր գլխին եկածը, և եթե ուզենան ձեզ վնասել, կվնասեն մինչև պատմելը։ Էս տարրական բանը չե՞ք հասկանում։ Դուք հիմա այլ ճանապարհ չունեք՝ պատմելուց բացի։ Եթե իմ ընկերների մեջ Անդրեասյանի մտերիմներից կան, բացատրեք երիտասարդին, թե, գողական ասած, ինչն ինչից հետո է»։

| | |
4053 | 0
Facebook